Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաստատել է՝ սահմանազատման հանձնաժողովների 2-րդ նիստը կկայանա Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Մհեր Գրիգորյան

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը։

«Արմենպրես»-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նման հանդիպում նախատեսված է։

Գրասենյակից հայտնել են, որ հավանական է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայում տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում։

«Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստի օրը դեռևս որոշված չէ, իսկ վայրը, այո, կլինի Մոսկվայում»,- փոխանցել են գրասենյակից։

--00--ԱԱ

Տեսանյութեր