Պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Մայիսի 22-ին Երևանի կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք բացահայտեցին: Ժամը 14.30-ի սահմաններում Գևորգ Հովսեփյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 19-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Կեսգիշերին մոտ Արշակունյաց պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 43-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 2 կաթուցիչ՝ մոխրացած հետքերով, և մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային տոպրակ:

Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:

--00--ԿԿ