Թուրքիայի անվտանգության խորհուրդը վաղը կգումարի այս տարվա երրորդ նիստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

f5dde3fc260d15_5dde3fc260db0.jpg

Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի անվտանգության խորհրուրդը մայիսի 26-ին գումարելու է այս տարվա 2-րդ նիստը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումների համատեքստում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և Թուրքիայի միջնորդական գործողությունները։

Նշվում է, որ օրակարգում ընդգրկված մեկ այլ կարևոր հարց է լինելու «Հունաստանի՝ զինմանն ուղղված գործողություններն» ու Էգեյան ծովում, Կիպրոսում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող զարգացումները։

Քննարկվելու են նաև թուրքական զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականցվող «Մագիլ-կողպեք» ռազմագործողությունը, ինչպես նաև Թուրքիայի հարավային սահմաններում անվտանգ գոտի ստեղծելու համար տարվող աշխատանքներն ու անդրսահմանային նոր օպերացիաները։

Հիեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել էր, որ առաջիկայում նոր ռազմական գործողություն են սկսելու Սիրիայում:

«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն  գոտիներ ստեղծելու համար»,-ասել էր նա։

--00--ՀԶ