ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում չորս բնակավայր են ազատագրել, ասվում է ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոյի՝ մայիսի 25-ին արված հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ժողովրդական միլիցիայի ազատագրական երթը շարունակվում է․ երեկ պաշտպանության գերատեսչության ստորաբաժանումները ազատագրել են Սվետլոդարսկ, Լուգանսկոյե, Միրոնովսկի և Տոշկովկա բնակավայրերը»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքի հրապարակման մեջ։
--00--ԱԱ