Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ մինչև մայիսի 30-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

գարուն

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0․․․-2 աստիճան ցրտի սահմաններում։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 25-ի, 29-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00—ԼՄ

Տեսանյութեր