Բայդենն արձագանքել է Տեխասում տեղի ունեցած ողբերգությանը․ զոհերի թիվն աճում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Բայդեն Տեխաս

ԱՄՆ Տեխաս նահանգի Յուվալդ քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 21-ի, հայտնում է CNN-ը։

Վերջին տվյալներով՝ զոհերի թվում կա 18 երեխա և երեք մեծահասակ։ Հայտնի է դարձել նաև, որ մինչև դպրոց ուղևորվելը հանցագործը՝ տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռոմասը, կրակել է իր տատիկի վրա, վերջինս տեղափոխվել է Սան Անտոնիոյի հիվանդանոց։

Ողբերգությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է երկրում դրոշները իջեցնել մինչև մայիսի 28-ի մայրամուտը։ Նա մեկ անգամ ևս կոչ է արել կոշտ պայքար մղել զենքի ապօրինի շրջանառության դեմ։

--00--ԱԱ