ՀՀ-ում 2022 թ․-ի հունվար-ապրիլ ամսիներին Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 9.4%

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ՀՀ տնտեսական հավելաճ

Հայաստանում 2022թ.-ի հունվար-ապրիլ ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 9.4%:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: 

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ փոփոխվել են հետևյալ կերպ.

ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 23.5%-ով,
շինարարության ոլորտն աճել է 9%-ով,
արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 %-ով,
առևտրի շրջանառությունն աճել է 7.8 %-ով,
արտահանումն աճել է 25.2%-ով,
ներմուծումն ավելացել է 39.1 %-ով,
սպառողական գների ինդեքսն ավելացել է 7.4%-ով։

--00--ԱԱ