ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Ամենամոտ ապագայում հայկական կողմին կփոխանցվի հայ զինվորական Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր ադրբեջանցի սահմանապահների կողմից ապրիլի 23-ին Զանգելանում։ Փոխանցումը տեղի կունենա Աղդամում՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների միջնորդությամբ։
Նշվում է նաև, որ, ամենայն հավանականությամբ, հայ զինվորի ազատ արձակումը Իլհամ Ալիևի, Շառլ Միշելի և Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքն է։
--00--ԱԱ