Աթաթուրքի նկարով թուրքական բեռնատարը՝ Երևանում․ հայ հանրությունը վրդովված է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Աթաթուրք Երևան

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորներից մեկի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերով թուրքական բեռնատարը թուրքական դրոշի ֆոնին հանգիստ շրջում է Երեւանի փողոցներով։

Տեսանյութը հարուցել է հայ հասարակության արդարացի վրդովմունքը, քանի որ նման նկարները Երևանի փողոցներում ուղղակի վիրավորական են ողջ հայության համար։ 

Բազմաթիվ օգտատերեր պահանջում են պատկան մարմիններից լուծել ցանկացած հակահայկական խորհրդանիշով մեքենաների ՀՀ տարածք մուտք գործելու թույլտվության հարցը։

--00--ԱԱ