Ջհանգիրյանը հանդիպել է դատավորների հետ. վերջիններս բարձրաձայնել են իրենց գերծանրաբեռնվածության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

283706385_312132457774324_1516912811217101686_n.thumb_.jpg

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Քննարկման ընթացքում դատավորները բարձրաձայնել են իրենց գերծանրաբեռնվածության, այդ տեսակի միջնորդությունները քննող դատավորների խիստ փոքր թվի, միջնորդությունների որակի և դատավորների գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի օրենսդրական և կազմակերպչական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են դատավորների բարձրաձայնած խնդիրների լուծմանը:

Երկուստեք կարևորվել է նման հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը:

 --00--ՀԶ