Թշնամի երկրի ղեկավարը նենց «մաշեց» քեզ, որ մինչև հիմա Արցախ չես գնում ու հրաժարվել ես Արցախից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

e0403e6148119baa53e21935127ba679.jpg

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկո՞լ, սաղ աշխարհը քեզ է «ձեռ առնում, հիմա դու ԱԺ-ում ընդդիմության շարժմանը սարկազմիկ գնահատականներ ես փորձու՞մ տալ։

Պատերազմ, մահեր ու պարտություն բերած Նիկոլը խորհրդարանում փորձել է գնահատականներ հնչեցնել «ընդդիմության շարժման» հասցեին։

Լսի այ անհաջողակ, սարկազմդ պահի Ալիեւի ու Չավուշօղլուի համար, եթե դուխ ունես։

Հերիք է թաքնվես «ժողովրդի ձայն տալու» թիկունքում։

Ազգովի կրակը չենք ընկել, որ ժողովրդին խաբել ես եւ 2018-ին, եւ 2021-ին, երբ դեօկուպացիա էիր խոստանում ու գերիների 1-2 ամսից վերադարձ։

Բերետավորների ու սնայպերների թիկունքում թաքնված մեկն իրավունք չունի ժողովրդի աջակցությունից խոսել։

Դու չունես ժողովրդի աջակցությունն ընդհանրապես։

Քեզ աջակցում են ՔՊ-ի մի մասը, Ալիեւը, Էրդողանը ու մի քանի բերետավորներ։

Սա է քո երազանքի թիմը, կապիտուլյանտ։

Մաշելուց դու՞ ես խոսում ։

Ամբողջ աշխարհի առջեւ թշնամի երկրի ղեկավարը նենց «մաշեց» քեզ՝ մինչեւ հիմա Արցախ չես գնում ու հրաժարվել ես Արցախից։

Հիմա ի՞նչ ես եկել քեզ դրել քո երազած անձի տեղը, այ թուրքերի երազանք իրականացնող»։

 --00--ՀԶ            

 

 

 

 

 

Տեսանյութեր