Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Խորվաթիայի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

․

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ քննարկվել են հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում փոխշահավետ գործակցությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարևորվել են տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների ակտիվացումը, ինչը երկու երկրների համագործակցությանը նոր որակ կարող է հաղորդել:

--00--ԱՀ