Նիկոլը ՀՀ-ին տանում է դեպի ՆԱՏՕ ու թրքացում՝ փորձելով պոկվել Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Նիկոլը ՀՀ-ին տանում է դեպի ՆԱՏՕ ու թրքացում՝ փորձելով պոկվել Ռուսաստանից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կռվում է Հայաստանի երրորդ հանրապետության դեմ․ «Եթե չհեռացնենք, պետությունը վիլայեթ է դառնալու, քանի որ 30 տարվա Հայաստանը ստեղծվել և կազմավորվել է Ղարաբաղյան շարժման գաղափարական հիմքերի վրա»։ 

Շարմազանովն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանի ժամանակ Ալիևն էր խոսում Ղարաբաղի անկախությունից՝ բարձրաձայնելով, թե փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը, իսկ հիմա Բրյուսելում նույնիսկ Լեռնային Ղարաբաղ եզրույթն է բացակայում։

Մանրամասները՝ տեսանյութում։