ԱՄՀ ղեկավարը կոչ է արել ապահովել համաշխարհային մատակարարման շղթաների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

ԱՄՀ ղեկավար

Համաշխարհային հանրությունը ապագայում կարող է բախվել ավելի մեծ ցնցումների, որոնք կազդեն համաշխարհային մատակարարման շղթաների վրա, ուստի դրանք պետք է ապահովել դրանց անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։

Նա հստակեցրել է, որ վերջին երկու տարիների ընթացքում համաշխարհային հանրությունը բախվել է երկու մեծ ճգնաժամերի՝ կորոնավիրուսի համավարակի ու Ուկրաինայի ներկայիս իրադրության հետ: Վերջինս, նրա խոսքով, կարող է «Աֆրիկայում սովի պատճառ դառնալ»: ԱՄՀ ղեկավարը նման հնարավոր նոր ճգնաժամ է համարում նաև կլիմայական փոփոխությունները:

Գեորգիևան կարծիք է հայտնել, որ համաշխարհային հանրությանը անհրաժեշտ է «մատակարարման անվտանգությունը» համատեղ ինտեգրել միջազգային «տնտեսական արդյունավետության հայեցակարգի մեջ»։

--00--ԱԱ