ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի երկար ժամանակ աջակցելու Ուկրաինային. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

c12b508ed781e04d3c74236248e7a13b.thumb_.jpg

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ պետություններին կոչ է արել պատրաստ լինելու այն բանին, որ հարկ կլինի  երկարատեւ ժամանակ աջակցություն են ցույց տալու Ուկրաինային: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել մայիսի 26-ին իսպանական La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ի առաջին խնդիրն է օգնել Ուկրաինային,- նշել է նա:- Պատերազմներն անկանխատեսելի են, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես եւ երբ կավարատվի սա, բայց մենք պետք է պատրաստ լինենք պահպանելու մեր աջակցությունը երկարաժամկետ հեռանկարում»:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն նոր հանդերձանքի առաքմանն, այլեւ մատակարարված նյութն աշխատանքային վիճակում պահելուն»,- ասել է գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի մյուս դերն էսկալացիայի կանխումն է»: «Եթե դա վերաճի (…) պատերազմի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ, այն շատ ավելի ավերածություններ եւ վնաս կբերի ամաբողջ Եվրոպային,- նախազգուշացրել է նա:- Ուստի մենք պարտավոր ենք գործելու այն կերպ, որպեսզի չնպաստենք եւ չհանգեցնենք Էսկալացիայի:  Մենք պարզորոշ հասկանալ են տալիս, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, բայց նա չի մասնակցում պատերազմին»:

«Ռուսաստանի ներխուժման սկզբից մենք դաշինքի արեւելքում զորքերի թվաքանակն ավելացրել ենք մինչեւ 40 հազար՝ ռազմածովային եւ ռազմաօդային զգալի ուժերի օժանդակությամբ հանդերձ,- ճշտել է գլխավոր քարտուղարը:- Նապատակն այն չէ, որ պատերազմ հրահրենք, այլ այն, որ կանխենք այն, պահպանեք խաղաղություն եւ խուսափենք Մոսկվայում խառնաշփոթությունից կամ չըմբռնումից բոլոր դաշնակիցներին պաշտպանելու՝ ՆԱՏՕ-ի պատրաստակամության վերաբերյալ»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
--00--ՀԶ