Քրեական ոստիկանության և ՊԵԿ ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցներ․ մեկ անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ: Մայիսի 25-ին, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացելու կասկածանքով, մայրաքաղաքի Արարատյան փողոցից բերման ենթարկվեց Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Նրա մոտ հայտնաբերվեց մետաղյա վեց տարա` լցված «ալֆա-փի վի փի» և «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցներով՝ ընդհանուր 11 լիտր:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, երիտասարդը ձերբակալվեց: Նրա բնակավայրում կատարվեց խուզարկություն: Հայտնաբերվեց մեկ մետաղյա տարա` լցված մոտ 2,5 լիտր «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկով:

Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: