Ալիևներն այցելել են Արցախի օկուպացված տարածքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ss.thumb_.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ մայիսի 26-ին այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ, գրում է minval.az-ը։

Ալիևը ծանոթացել է Վարանդայում Հորադիզ-Ջրական-Կովսական (Զանգելան) -Աղբանդ ավտոմայրուղու շինարարությանը, մասնակցել «Ազերէներջի» ԲԲԸ-ի 330/110 կիլովոլտ էներգիայի «Ջաբրայիլ» էներգետիկ հանգույցի հիմնարկեքի արարողությանը։

Այնուհետև Ալիևները ժամանել են Կովսականի շրջան, որտեղ ծանոթացել են Կովսականի միջազգային օդանավակայանի և մզկիթի շինարարությանը։

--00--ՀԶ