Շառլ Միշելի հայտարարությունը բխում էր Բաքվի շահերից, փորձում են ՌԴ-ին դուրս թողնել տարածաշրջանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Շառլ Միշելի հայտարարությունը բխում էր Բաքվի շահերից, փորձում են Ռուսաստանին դուրս թողնել տարածաշրջանից: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ` ռուս-ուկրաիանական պատերազմի պատճառով Հայաստանը գտնվում է բավականին բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանին շատ ավելի ձեռնտու է Ռուսաստանի միջնորդական առաքելությունը, քանի որ Մոսկվան շահագրգռված չէ Ղարաբաղյան հարցի արագ կարգավորմամբ, իսկ ԵՄ-ն, ընդհակառակը՝ փորձում է արագ լուծում գտնել և թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։