Գերությունից վերադարձած Էդուարդ Մարտիրոսովն արդեն հայրենիքում է․ «Սպուտնիկ Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

․

Ադրբեջանում որպես գերի պահվող զինծառայող Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է։ Նա Ադրբեջանից տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Մարտիրոսովին ուղեկցել են ռուսական խաղաղապահ կզորախմբի ներկայացուցիչները։

Զինծառայողի տեղափոխումը հայկական կողմ տեղի է ունեցել խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ներկայությամբ։ Հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։

Մարտիրոսովին օդանավակայանից անմիջապես տեղափոխել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն։ Այնտեղ կարճ զրույց է տեղի ունեցել, որից հետո զինծառայողը գնացել է տուն։

Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովի Ադրբեջանից վերադարձի մասին։

--00--ԱՀ