Mercedes C500-ը Իսակովի պողոտայում բախվել է կայանված BMW-ին, վերջինս հայտնվել է մայթին, բախվել ծառին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

նկար

Մայիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմանում Իսակովի պողոտայում բախվել են Mercedes C500 և BMW 3 մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկը բախման հետևանքով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց մեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Բժիշկները, վիրավորներին մինչև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Ըստ աղբյուրի՝ BMW-ն եղել է կայանված, երբ Mercedes-ը բախվել է նրան։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։  

նկար

--00—ԼՄ