Շուտով ադրբեջանական կողմը ՄԻԵԴ-ում կհայտարարի, թե իրենց մոտ են ոչ թե 119, այլ՝ 39 հայ ռազմագերի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը:

Հայ ռազմագերիների փաստաբան Սիանուշ Սահակյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվոպական դատարանում այս պահին տեսանյութերով և այլ լիարժեք ապացույցներով ներկայացված են 80 ռազմագերիների առկայությունը: Նրանք ընդհանուր 119 հոգի են:

Ալիևը պնդում է, թե Ադրբեջանում այս պահին պահվում է ընդամենը 39 ռազմագերի: Ուշագրավ է, որ այս նույն թիվը պաշտոնապես հայտնում է նաև #նիկոլ_մահաբերը:

Շուտով, երբ ՄԻԵ դատարանում կսկսվի 119 հայ ռազմագերիներին վերադարձնելու դատաքննությունը, ադրբեջանական կողմը միջազգային դատարանում կհայտարարի, թե իրենց մոտ պահվում են ոչ թե 119, այլ՝ ընդամենը 39 հայ ռազմագերի և որպես դրա ապացույց կվկայակոչի Ալիևի եղբայր Նիկոլի պաշտոնական հայտարարությունը:

Փաստորեն, հայ ռազմագերիների հարազատները և նրանց ներկայացուցիչ փաստաբանները ստիպված կլինեն հավասարաչափ պաշտպանվել Նիկոլից և Ալիևից:

Ուրիշ ի՞նչ ապացույց է անհրաժեշտ հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում»։

--00—ԼՄ