«Առողջապահական համակարգը բարեփոխումների փուլ է մտել». Ավանեսյանը հանդիպել է շվեյցարահայ բժիշկների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

284360336_310637134591497_6007008610425977410_n.thumb_.jpg

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ժնևյան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ:

Հանդիպումը կայացել է Շվեյցարիայի ՀՀ դեսպանությունում, Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, և այլ միջազգային կազմակերպություններում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ:

Նախարարը ներկայացրել է ոլորտի գերակա ուղղություններն ու առաջնահերթությունները, նշել, որ առողջապահական համակարգը բարեփոխումների փուլ է թևակոխել և հավելել, որ սփյուռքի հետ կառուցողական հարաբերությունները Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման համար խիստ կարևոր են:

Այս համատեքստում կողմերը քննարկել են գործակցության հեռանկարները, անդրադարձել հայաստանյան կյանքին սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը, առողջապահական ոլորտի զարգացմանը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ ծրագրեր մշակելու և փորձի փոխանակման համար:

--00--ՀԶ             

 

 

 

 

 

Տեսանյութեր