ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները սառեցվել են Կիևի որոշմամբ։
Նրա խոսքով, դա հակասում է ամենաբարձր մակարդակով շփումների անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ասած խոսքերին։
«Բացի այդ, Ուկրաինայի իշխանություններն անընդհատ հայտարարություններ են անում, որոնցից պարզ չի դառնում, թե արդյո՞ք նրանք պատրաստ են սթափ մոտենալու և գիտակցելու իրերի իրական վիճակը»,- նշել է Կրեմլի խոսնակը։
--00--ԱԱ