Կարեն Անդրեասյանը լիտվացի պաշտոնակցի հետ քննարկել է դատարանների թվայնացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Կարեն Անդրեասյան

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էվելինա Դոբրովոլսկայի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Դրանք վերաբերել են էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, դատարանների թվայնացման փորձի փոխանակմանը, միասնական ծառայությունների գրասենյակի աշխատանքներին և այլն:
 
Նախարար Անդրեասյանն ուսումնասիրել և բարձր է գնահատել նաև զանգվածային լրատվության ոլորտի կարգավորման լիտվական փորձը:
 
Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

--00--ԱԱ

Տեսանյութեր