Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել անձի մասին ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու մասով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նախկին պատգամավորը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու մեջ։

Գևորգյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Նրա պատգամավորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

--00—ԼՄ