Ի գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

հասարակական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու  վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը՝ բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման օրակարգի հարցով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:

Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունիսի 1-ը՝ ժամը 14.00-ն, [email protected] Էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակից քաղաքացու անուն, ազգանուն և հայրանունը (եթե տարկետման համար դիմում ներկայացրած քաղաքացին անձամբ չի մասնակցում, ապա գրանցման հայտի մեջ նշվում են նաև դիմում ներկայացրած քաղաքացու տվյալները):

Նիստին մասնակցելու համար գրանցված քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթով պետք է ներկայանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2)՝ բակալավրի կրթական ծրագրով դիմած քաղաքացիները՝ ժամը 14.00-ին, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով դիմածները՝ ժամը 15.00-ին:

--00--ԿԿ