Արծվիկ Մինասյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հավաքի մասնակիցներին գումար բաժանելու մեղադրանքով, ֆեյսբուքյան ուղիղ եթերով այս մասին հայտնել է Արծվիկ Մինասյանը։

«Արծվիկ Մինասյանին կանչել էին Արմավիրի քննչական, աբսուրդը նրանում է, որ որպես վկա-կասկածյալ հարցաքննում են անձի, որը ԱԺ պատգամավոր է։ Այն աստիճանի է խորացել ապօրինությունը, որ առանց ԱԺ համաձայնության պատգամավորին կանչում են հարցաքննության և կասկածյալ է համարվում։ Գործը աբսուրդ է, հերթական բռնաճշնումն է»,- նշել է փաստաբանը։

--00--ԱՀ