Մարդատար գնացքի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի. տեղի ունեցածը ինքնասպանություն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել  Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վարչական տարածքում գնացքի գծերի մոտ տղամադու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները Երևան-Երասխ գնացքի գծերի Գինեվետ գյուղի վարչական տարածքում, մարդատար գնացքից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները ստացել են տեղեկություններ, որ տղամարդը, երբ նկատել է մոտեցող մարդատար գնացքը, առաջ է վազել և ինքնասպանություն գործելու նպատակով գլուխը դրել է ռելսերի վրա: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, որոնց մասին քննիչն արդեն որոշում է կայացրել, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

--00--ԱՀ