Կիպրոս մուտք գործող զբոսաշրջիկներն այլևս ցույց չեն տա պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

աշխարհ

Կիպրոսի կառավարությունը որոշում է ընդունել չեղարկել երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր համարվող կորոնավիրուսի թեստի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:

Ընդ որում, սահմանափակումները կհանվեն ինչպես օդանավակայաններում, այնպես էլ նավահանգիստներում:

Կառավարությունից հայտնել են, որ նման որոշման պատճառը երկրում էպիդեմիոլոգիական իրավիճակի բարելավումն է: