Վանեցյանը 2 օրով Եվրոպա է մեկնել բուժման նպատակով. Սոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

նկար

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Եվրոպա է մեկնել բուժման նպատակով։ Այս ամսին 24News-ին ասաց «Հայրենիք»-ի խորհրդի անդամ, կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Հակոբյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ հիվանդության պատճառով է Վանեցյանը մեկնել, և ասաց, որ պատգամավորը 2 օրով է մեկնել, իսկ վերադառնալուց հետո կմիանա «Դիմադրություն» շարժման պայքարին։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ