Հանրապետության տոնի առթիվ Կանբերայի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

1084500.jpg

Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի առթիվ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի խորհրդանշական Telstra հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնի կարմիր, կապույտ և ծիրանագույն երանգներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Հանձնախմբից հայտնել են, որ սա առաջին դեպքն է, երբ ավստրալական հայտնի կոթողներից մեկը լուսավորվում է հայկական դրոշի գույներով՝ նշանավորելով հայկական օրացույցի կարևոր տոներից մեկը:

--00--ՀԶ