Տեղեկացնում եմ, որ մի քանի օր բացակայելու եմ երկրից. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

հասարակական

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն տեղեկացրել է , որ մի քանի օր չի կարողանալու մասնակցել դիմադրության շարժման բողոքի ակցիաներին:

«Տեղեկացնում եմ, որ մի քանի օր բացակայելու եմ երկրից։ Մեկնում եմ մասնակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին եւ Քաղաքական համաժողովին։

Ծրագրում՝ բազմաթիվ հանդիպումներ, ելույթներ, շփումներ։ Օրակարգում՝ ազգային եւ պետական շահեր, Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակ, բռնաճնշումներ եւ քաղ. բանտարկյալներ։

Հ.Գ. Բոլոր նրանց, ում իմ ներկայությունը Ֆրանսիայի հրապարակում «խանգարում» էր միանալ պայքարին, ունեն սարեր շրջելու պատմական շանս։ Ձեզ տեսնեմ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտյանը: