Մեկ օրում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Thumbnail

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 13, մարմնական վնասվածք հասցնելու եւ ծեծի 9-ական, խարդախության 7, թմրամիջոցի հայտնաբերման ու անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելու 3-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ սպանության սպառնալիքի 2-ական, անձի առեւանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության ու ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: