ԲՏԱ նախարարը գործուղվել է Թբիլիսի․ վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

նկար

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 30-31-ը գործուղվել  է Վրաստան։ 

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին 2022 թվականի մայիսի 30-31-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով:

2. Ռոբերտ Խաչատրյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն», - նշված է որոշման մեջ:

--00—ԼՄ