Ալեն Սիմոնյանը հրաժարվեց ասել, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

նկար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հրաժարվեց ասել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ 

«Մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ, ես իրավունք չունեմ նման արտահայտություն անել, քանի որ դա փաստի առջև կկանգնեցնի թե՛ բանակցողներին, թե՛ ողջ բանակցային գործընթացը», - ասաց նա։ 

Ըստ նրա՝ իշխանությունը չի պատրաստվում ցրել ընդդիմության հավաքը։

«Թողնելու ենք, որ վերջնականապես մաշվեն», - ասաց նա։

--00—ԼՄ