ԵՊՀ ռեկտորը «թռավ» ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումից՝ չնայած նախնական խոստմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
 

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, չնայած նախնական պայմանավորվածությանը, չի հայտնվել ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը։

Այսպես․ ընդդիմադիր պատգամավորները և համակիրները երթով հասան ԵՊՀ՝ պահանջելով հանդիպում ռեկտորի հետ, որը, ի դեպ, նախկին «իմքայլական» պատգամավոր է։ Ոստիկանությունից փոխանցեցին, որ ռեկտորը պատրաստ է հանդիպման, սակայն երբ խորհրդարանականները բարձրացան վերև, աշխատակազմից փոխանցեցին, թե իբր Հովհաննիսյանը տեղյակ չէ։

Պատգամավորները, սակայն, վստահ էին, որ նա գտնվում է իր աշխատասենյակում, հատուկ փակվել է ու չի արձագանքում, որ ստիպված չլինի պատասխանել իշխանության համար տհաճ հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ՀԶ