ՊՆ N զորամասում անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

image.jpg

Զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով մայիսի 31-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։

Հրամանատարները ճշգրտել են պայմանական մարտական խնդիրները, ստորաբաժանումներին տվել համապատասխան հրահանգներ։ Անձնակազմը բացազատել է հակաօդային պաշտպանության միջոցները և, ըստ ուղղությունների, կատարել առաջադրված խնդիրները։

--00--ՀԶ