Տոնոյանը ԱՄԷ-ում է․ նախարարը կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

ԱՄԷ–ում նախարարը փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին։

Դավիթ Տոնոյանը կմասնակցի նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ 

Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։