էջմիածնում բախվել են Toyota և ВАЗ 2106 ավտոմեքենաները. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:120–ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա Ռոման Կ.-ի վարած ВАЗ 2106  մակնիշի և 57-ամյա  Ժորա Մ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով 06-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Հակոբ Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ