Անցկացվել են հրամանատարական հավաքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

․

Մայիսի 30-ից 31-ը N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Քննարկվել են մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման հարցեր։ Վերլուծվել են կատարված աշխատանքների արդյունքներն ու նախանշվել առկա խնդիրների լուծման ուղիները։

--00--ԱՀ