ԵՄ առաջնորդները համաձայն են ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում․ Շառլ Միշել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Միշել

ԵՄ առաջնորդները պայմանավորվել են էլ ավելի արդյունավետ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում և զարգացնել Եվրամիության պաշտպանական արդյունաբերությունը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությանը։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է զարգացնի նաև պաշտպանական արդյունաբերությունը։

Ինչպես նշվում է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, Եվրոպական խորհուրդը պաշտպանական նպատակների իրականացման վերաբերյալ մի քանի կարևոր հանձնարարականներ է տվել ԵՄ խորհրդին։

--00---ԱՀ