Վարդենյաց լեռնանցքը կրկին փակ է ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: