Համաներմամբ ազատ արձակվածը կրկին գողություն է կատարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Փետրվարի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Վեդի գյուղի տներից մեկի պատուհանը, ներս մտել և գողացել ոսկյա ականջօղեր, բջջային հեռախոս, 13 հազար ռուբլի։

Ոստիկանները պարզել են, որ գողությունը հնարավոր է՝ կատարած լինի վերջերս համաներմամբ ազատ արձակված 1975 թվականին ծնված Փոքր Վեդիի բնակիչը՝ Հակոբ Ալթունյանը։

Նա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր, գողոնը մասամբ առգրավվել է։ Կատարվում է քննություն։