Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլուզվել. բեռնատարն ու Նիվան հայտնվել են գետում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 1, 24News

․

Հունիսի 1-ին, ժամը 16։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլուզվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է Ձորագետ գետի վրա կառուցված Ստեփանավան քաղաքից դեպի ձորի հանգստյան գոտիներ տանող մետաղական կամուրջը (մոտ 10 մ երկարությամբ)՝ մասամբ. շրջվել է «ZIL» մակնիշի բեռնատարը, տուժածներ չկան։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գետն է ընկել նաև Նիվա մակնիշի ավտոմեքենա։

--00--ԱՀ