Լենա Նազարյանի գրառումն ուղղված իր հասցեին հնչեցված վիրավորանքներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 16, 24News

Thumbnail

ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Երբ որ Ֆեյսբուքում վիրավորանք եմ տեսնում իմ հասցեին, ինձ անկեղծորեն միայն մի բան է խորապես անհանգստացնում. արդյոք այդ մարդիկ իրենց երեխաների հետ էլ են այդպես խոսում, քանի որ վերջիններս չեն կարող կամ չեն համարձակվում նրանց նույն կերպ պատասխանել: Եթե այդպես է, ես դա համարում մեղք երեխաների հանդեպ ու սա է, որ հայհոյախոսների պահվածքի հետ կապված ինձ ամենից շատն է մտահոգում»: