Արցախի ԱԺ խմբակցություններում քննարկվել է 2021 թ․ պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 2, 24News

default (1).jpg

Մայիսի 27-ից հունիսի 2-ը ԱՀ ԱԺ  «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում քննարկվել է 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ԱԺ «Արդարություն» խմբակցությունում 2021թ. պետական բյուջեի կատարողականը չի քննարկվել:

Քննարկումներին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ովքեր պարզաբանումներ են տվել պատգամավորների հարցադրումներին:

--00--ՀԶ