Անցնող շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1700 կրակոց․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 16, 24News

Thumbnail

Փետրվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: