ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կարծում է, որ իր ղեկավարած երկիրը չի կարողանում մտնել ԵՄ, քանի որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Այս մասին հայտնում է թուրքական «A Haber»-ը:
«Ուրեմն թող նրանք այդ մասին ուղիղ ասեն»,- հայտարարել է էրդողանը:
Անցած տարվա հոկտեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ ԵՄ-ն երկարաձգում է իր երկիրը կառույցի կազմում ներառելու գործընթացը և կոչ արել կառույցի ներկայացուցիչներին վերջնականորեն կողմնորոշվել:
Թուրքիայի՝ ԵՄ կազմում ընդգրկվելու գործընթացը մեկնարկել է դեռևս նախորդ դարի կեսերին՝ 1963 թվականին: 14 տարի անց Թուրքիայի իշխանությունը կառույցում ընդգրկվելու հայտ էր ներկայացրել, այդուհանդերձ, համաձայնագրի իրագործման հնարավորությունը սկսել է քննարկվել միայն 2005-ին: