2 հոգի պարանը գցել են խանութի աշխատակցի պարանոցին, սպառնացել, որ կխեղդեն, և փող հափշտակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Փետրվարի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմանում 2 երիտասարդ ներս են մտել Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցետրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն և կատարել ավազակային հարձակում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այդ անձինք մոտեցել են խանութում գտնվող վաճառողին, անակնկալի բերել, պարանը գցել պարանոցին և դրա սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը։

Ըստ աղբյուրի՝ բաժնի պետ Ա․ Պողոսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ։ Խմբի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Միքայելյանը, ում կողմից փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ըստ աղբյուրի՝ երիտասարդները եղել են առանց դիմակի և խանութ-պահեստարանից հափշտակել են մոտ 700 հազար դրամ։ Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։