Անիմաստ եմ համարում Մանվել Գրիգորյանին պաշտպանելը, քանի որ նա սնունդ չի յուրացրել․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն այս փուլում դադարեցնում է Գրիգորյանի շահերի պաշտպանությունը։ Լուրը նա հաստատել է 24News-ի հետ զրույցում։

«Ես տեսել եմ, որ մի քանի փաստաբաններ են ակտիվացել այս հարցով, խորհուրդ կտամ՝ իրենց գործերով զբաղվեն, իմ անձի շուրջ շատ չկենտրոնանան։ Իրենք խոսում են նաև ինձ արտոնագրից զրկելու մասին․ նախևառաջ թող ամեն մեկն իր արտոնագրի համար անհանգստանա։ Նախաքննությունն ավարտվել է, և ես՝ որպես փաստաբան, լիովին իրավունք ունեմ շարունակելու կամ չշարունակելու Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը, թեկուզև որպես փաստաբան դադարեցնելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ միտում։ Որպես ազատամարտիկ՝ անիմաստ եմ համարում Մանվել Գրիգորյանին պաշտպանելը, քանի որ նա զինվորի սնունդ չի յուրացրել», - ասել է պաշտպանը։

Լինելով Երկրապահ կամավորականների միության անդամ՝ արդյոք Մկրտչյանը կմասնակցի՞ ԵԿՄ առաջիկա համագումարին․ հարցի հետ կապված փաստաբանը դեռևս որոշում չունի։ Մյուս կողմից Մկրտչյանը չի բացառում ԵԿՄ-ից դուրս գալը։

Մանրամասները՝ հեռախոսազրույցում

 

Տեսանյութեր

Live

Լրահոս